26 Հուլիս 2018 | 16:44
Մտավախություն չունեմ, որ կասկածյալի կարգավիճակ կստանամ. Յուրի Խաչատուրովը ՀՔԾ-ում հանցաքննվում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՔԾ շենքում է, նա լրագրողներին ասաց, որ այստեղ է «Մարտի 1»-ի գործով: «Հրավիրվել եմ որպես վկա, մտավախություն չունեմ, որ կասկածյալի կարգավիճակ կստանամ»,- ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց նա: Հիշեցնենք, որ Խաչատուրովը 2008 թ․ մարտի 1 -ին զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։