ՄԻԵԴ-ը հաստատեց ՀԱԿ-ի այն պնդումները, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը կրում են այդ օրվա իշխանությունները. ՀԱԿ-ի հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսը ՄԻԵԴ-ի ՝Մարտի 1-ի գործով այսօր կայացրած վճիռների առնչությամբ հայտարարություն է տարածել.

«Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական և Գասպարին ընդդեմ Հայաստանի, պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների պատճառվել են մարմնական վնասվածքներ, տասնյակ քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվել են ձերբակալություններ, իսկ դատարանների կողմից կայացված դատական ակտերի արդյունքում՝ շատերը դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման կամ այլ պատիժների:

ՄԻԵԴ կայացված վճիռներով միջազգային դատարանը հաստատել է, որ․

1․ Մարտիմեկյան ոճրագործությունը եղել է իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն, որը նպատակ է ունեցել բռնի ուժով ապօրինաբար ցրել կեղծված ընտրությունների դեմ ծավալված բացառապես խաղաղ բողոքի ակցիաները,

2․ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2008թ մարտի 1-ին հարուցված քրեական գործով թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ, իսկ ՀՀ դատախազությունը հաստատել է այդ քրեական գործերով ակնհայտ անհիմն և անարդար մեղադրական եզրակացությունները։

3․ ՀՀ դատական եռաստիճան համակարգը, խախտելով արդարադատության հիմնարար նորմերը, դակել է դատախազության կողմից հաստատված շինծու մեղադրական եզրակացությունները։

Այսպիսով, միջազգային դատական բարձր ատյանի կողմից հաստատվեցին Հայ Ազգային Կոնգրեսի այն պնդումները, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը կրում են այդ օրվա իշխանությունները, իսկ դրան հետևած իրավապահ մարմինների և դատարանների գործողությունները հետապնդել են ոչ թե մեղավորներին պատժելու, այլ ոճրագործությունը պարտակելու և դրա համար պատասխանատվությունը ընդդիմության առաջնորդների և առանձին ակտիվիստների վրա բարդելու նպատակ։

Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված վճիռները, Կոնգրեսը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանում անհրաժեշտ է կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի՝

1․ Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է արդարացվեն և ստանան փոխհատուցում՝ կրած բարոյական և նյութական վնասների համար

2․ Պատասխանատվության կանչվեն Մարտի 1-ի գործով իրավապահ և դատական մարմինների այն պաշտոնյաները, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման և պատիժների»,-ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։