Մարտի 1-ի մասով Քոչարյանի ասածները ստախոսի տարածած պրոպագանդա է․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջին երկու վճիռները «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համարում է պատմական։

«Ապացուցվել է փաստորեն, որ մարտի 1-ին նրանք ապօրինաբար բռնի ուժով գրոհել են խաղաղ ցուցարարների վրա։ Այս ամենը ցույց է տալիս, որ, ի վերջո, այն պնդումները, որ մենք տարիներ շարունակ արել ենք և ապացուցել ենք փաստաթղթերով, ի վերջո, կտան այն հանգրվանը, որը մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին մատուցում է արդարադատությունը»,- ասում է Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Եվրադատարանը Հայաստանին Մարտի 1-ի գործով պարտավորեցրել է փոխհատուցում վճարել կալանքի ընթացքում խոշտանգումների ենթարկված երկու հոգու։ Ըստ Լևոն Զուրաբյանի, Եվրադատարանի վճիռներն ամբողջությամբ հերքում են երեկ Ռոբերտ Քոչարյանի ասած այն միտքը, որ Մարտի 1-ի համար մեղավոր է նաև ընդդիմությունը։

«Ռոբերտ Քոչարյանը երբեք իր գիտեցածը չի ասում։ Նա զբաղված է ընդամենը իր ոճրագործությունը պարտակելով։ Դրա համար այն ամենը ինչ նա ասում է, ընդամենը ստախոսի կողմից տարածված պրոպագանդա է։ Նրա ասածներին պետք է պատասխանել արդարադատության վճիռներով»,-հայտարարում է ԱԺ նախկին պատգամավորը։

Մարտի 1-ի դատավճիռների համար պատասխան պետք է տան ոչ թե նախորդ տարիներին ակնհայտ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները, այլև գործը քննած քննիչները, դատավորները, նրանց հանցանքները նախատեսված են Քրեական օրենսգրքով։

«Հայաստանում գործել են բազմաթիվ մարդիկ, իհարկե, հրահանգավորված իշխանության կողմից, բայց նրանք թեկուզ և ճնշման ներքո կատարել են հանցագործություն։ Նրանք կայացրել են ակնհայտ անարդար վճիռներ, այդ բոլոր մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն»,- պնդում է նա։

Լևոն Զուրաբյանը կարծում է, որ հրահանգներ կատարած քննիչները և դատավորները փրկության փոքրիկ հնարավորություն ունեն՝ այսօր պետք է համագործակցեն Մարտի 1-ի բացահայտումով զբաղվող քննչական մարմինների հետ։

«Դա նրանց վրայից պատասխանատվությունը չի հանում, չի արդարացնում իրենց, բայց ասում եմ պատիժները կարող են մեղմվել, եթե նրանց քննության հետ համագործակցության արդյունքում օգնեն ավելի բարձր պաշտոնյաների, այդ հրահանգի շղթայում ավելի բարձր դիրքում գտնվողներին պատասխանատվության կանչեն»,- հուշում է ՀԱԿ փոխնախագահը։

Նա համոզված է, որ հենց անցումային արդարադատությունը կարող է օգնել, որպեսզի Մարտի 1-ի մեջ թաթախված դատավորները, քննիչները և դատախազները խոսեն, քանի որ հազիվ թե գործող իրավապահ մարմինները դա կարողանան անել։ Անցումային արդարադատության նպատակը, ըստ պարոն Զուրաբյանի, պետք է լինի Հայաստանի ինքնամաքրումը։

«Եթե այդ մարդիկ շարունակեն մնալ պաշտոններում, շարունակեն անպատիժ իրենց գործունեությունը, դա կնշանակի, որ անգամ եթե դուք հիմա վերականգնում եք քաղաքացիների իրավունքները, ոչ մի երաշխիք չկա, որ այդ նույն մարդիկ իրանց համար նպաստավոր իրավիճակում նույն հանցագործությունը չեն կատարի»,- զգուշացնում է նա։

Լևոն Զուրաբյանը նկատում է, որ արդարադատության իրացումը ենթադրում է պետությունից տուժողին տրվող գումարներ։ Սակայն Մարտի 1-ի պարագայում պետք է գտնվել այլ լուծումներ։

«Հենց այն մարդիկ, որոնք այս անարդարությունները գործել են, ովքեր ընտրությունները կեղծել են, կատարել են Մարտի 1-ի ոճրագործությունը, հենց այդ մարդիկ այդ ամենը արել են մի նպատակի համար՝ թալանելու երկիրը, հարստացնելու իրենց։ Եվ այդ մարդիկ կուտակել են հսկայական ապօրինի հարստություններ։ Ուրեմն կարող է լուծվել նաև փոխհատուցման հարցը և պետք է լուծվի։ Անցումային արդարադատության խնդիրը պետք է լինի դա»,- թեման փակում է Լևոն Զուրաբյանը։

Մհեր Արշակյան