ՄԻԵԴ-ի այս որոշումը արժանի հակահարված էր Ռոբերտ Քոչարյանին. Սեդա Սաֆարյան

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է 2008թ. մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում ըննդիմության ներկայացուցիչներից Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման բողոքի վճիռը։ Այսօր առավոտյան հրապարակված վճռում նշվում է, որ Մ.Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները:

ՄԻԵԴ կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ մերժվել են Հայաստանի կառավարության առաջարկները: Նաև արձանագրված է, որ հայցվոր Մ.Սաղաթելյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրան կալանավորելը եղել է անօրինական և նրան չի բացատրվել իրեն կալանավորելու օրինական հիմքերը։ Բացի այդ, իր վճռով ՄԻԵԴ-ը կասկածի տակ է դրել Մ.Սաղաթելյանի դատաքննության արդար լինելը և արձանագրել է, որ չի հարգվել նրա ազատ արտահայտվելու իրավունքը: Եվրադատարանը նաև Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի և 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մի շարք տուժածների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եվրոպական դատարանն իր այս վճռով «ուղղակի ոչնչացրել է մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը»։

«Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»,- գրել է Վ.Գրիգորյանը:

ՄԻԵԴ-ի վճռի շուրջ զրուցեցինք Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ, որը Հայաստանի դատական ատյաններում ներկայացրել է Մարտի 1-ի գործով մի շարք գործիչների շահերը, նաև այդ գործերով գանգատներ է ուղարկել Եվրոպական դատարան:

– Տիկին Սաֆարյան, սա Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ-ի առաջին վճիռն էր: Ի՞նչ նշանակություն կունենա այն առհասարակ Մարտի 1-ի մյուս գործերի համար:

– Սա առաջին վճիռն էր և շատ առանցքային նշանակություն ունի մնացածի համար: Դա այս ամբողջ տարիների ընթացքում մեր բարձրացրած այն հարցի պատասխանն էր, որ 2008թ. դատական համակարգը, նախաքննական մարմինները գործել են իշխանությունների հետ, եղել են նրանց կամակատարները, և արդարադատության համակարգը որևէ գործառույթ չի իրականացրել: Սա համաչափ պատասխանն էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած «անտեղյակությանն» ու իր իշխանության գովքին: ՄԻԵԴ-ի այս նախադեպային որոշումը նրա ներկայացրածին բացարձակ հակառակ պատկեր է: Այս որոշումն ուղղակի ջախջախել է մեր արդարադատության համակարգի բովանդակություն: Երբ դատավորը քո ներկայացրած ամենակարևոր փաստերին ուշադրություն չի դարձնում ու հորանջում է, շտապում՝ դատական նիստն արագ ավարտվի, որ ինքը հրապարակի վաղօրոք մտածած որոշումը, տեսնում ես, որ այդ համակարգն արդեն փտել է:

– Իսկ Մարտի 1-ին Ոստիկանության գործողությունների դեպքում ի՞նչ արձանագրում է արել:

– Սա շատ ավելի խորքային հարցեր է դրել՝ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանների գործողությունների, դրա հետևանքով հալածված մարդկանց ապօրինի ազատությունից զրկելու, խոշտանգելու, նվաստացնելու, այնուհետև ոստիկանությունում պահելու, նախաքննական մարմինների կողմից անարդար մեղադրական եզրակացություններ կազմելու առումով: Ու այդպես շղթայված տանում է մինչև Վճռաբեկ դատարան: Եվ ի վերջո արձանագրում՝ կարևոր չէ, որ մենք երեք ատյան դատարան ենք ունեցել, դրանք բոլորն էլ արդարադատություն չեն իրականացրել՝ հարցերը լուծելու հանդեպ միանման մոտեցումներ են ունեցել: Այս որոշումն ուղղակի արձանագրեց, որ դատարանը չի եղել արդարադատություն իրականացնող, որ դատարանն անտեսել է այսպիսի կարևոր փաստարկները, որոնք իրենց ենթատեքստում քաղաքական մոտիվացիա են պարունակել, որ մարդկանց դատապարտումն ուներ քաղաքական դրդապատճառներ: Արձանագրեց, որ ոստիկանների ցուցմունքներն արհեստածին էին:

– Նոր իշխանությունների համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս վճիռը:

– Ես կարծում եմ, որ այս որոշումը պետք է հիմք հանդիսանա այսօրվա մեր իշխանության համար, վարչապետի համար, որ մտածեն քայլեր անել: Եթե քայլերը չարվեն, եթե անցումային արդարադատություն չիրականացվի, Հայաստանը կշարունակի արդարության մասին երազող երկիր լինել:

– Կարծում եք Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ում գտնվող մյուս գանգատների դեպքում նույնպես այսպիսի վճիռներ կկայացվեն՞։

– Ես չէի ուզենա, որ գործերի վերաբացումներն արժանանային այն նույն ճակատագրին, ինչին արժանացավ «Նալբանդյանն ընդեմ Հայաստանի» գործը՝ մինչև օրս չենք կարողանում արդարություն գտնել: Եվ տեսնում եմ, որ անգամ Եվրոպական դատարանի ակտից հետո էլ մարդկանց կյանքում շարունակվում են քաշքշուկները: Թեև այսօր ունենք թավշյա հեղափոխություն, բայց նույն դատական համակարգն է: Ն.Փաշինյանը հայտարարում է, որ ինքը դատական համակարրգին չի թելադրում, բայց դա ոչ մի լուրջ ազդեցություն չի ունեցել, որովհետև դատարանները չեն որոշում արդար լինել:

– Տիկին Սաֆարյան, ՄԻԵԴ-ի այս վճիռը հետևեց Ռ.Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմանը։ Այս դեպքում վճիռն ի՞նչ խորհրդանշական նշանակություն ունի:

– Ռ.Քոչարյանը կարծում է, որ եթե քաղաքականություն վերադառնա, ուրեմն իր նկատմամբ գործողությունները կարող են այդ դաշտում որակում ստանալ: Այդպես չէ, նա քաղաքականության մեջ չի եղել 10 տարի: Բայց այս որոշումը ժամանակին եկավ Քոչարյանին ասելու, որ նրա իշխանության տարիները եղել են բացառապես անարդարության ծաղկման տարիներ: Եկավ Քոչարյանին ասելու, որ այն ինչ ասում էիք ձեր հարցազրույցում, ճիշտ չէ: Շատ տեղին ու ժամանակին եկավ, և արժանի հակահարված էր Քոչարյանին:

Արմինե Ավետյան