Վերաքննիչ քրեական դատարանն այսօր էլ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերջնական վճիռ չկայացրեց։ Դատական նիստը հետաձգվեց և կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։ Դատարանի դահլիճից հեռացող Ժիրայր Սեֆիլյանին լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք իրեն ազատ կարձակեն, ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Քիչ մնաց, մի քանի օր էլ համբերեք, կխոսենք։ Ուզեն- չուզեն պետք է ազատ արձակեն»։

