Հայաստանի անկախության տոնի առթիվ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղադրված հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է ներկայացել. տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: «Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակի կապակցությամբ, թբիլիսյան հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներն է ընդունել», -իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Վրաստանում հայկական դեսպանության մամուլի ծառայությունը։ Ակցիայի նախաձեռնությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատանն է։

