Թրամփի քաղաքականությունը, Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու հարցը և Կոնգրեսի 907-րդ բանաձևը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան և Հարավային Կովկասի երկրներ նախորդ ամսվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկն էր: Դեռևս Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում բարձր պաշտոններ զբաղեցրած, իր ռազմատենչ հայացքներով հայտնի հանրապետական «բազեն», որը եղել է 2003թ. իրաքյան պատերազմի ամենաակտիվ ջատագովներից մեկը, նաև տարիներ առաջ կոչ է արել ամերիկյան կառավարությանը ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Բաքվում և Երևանում խոսել է Ադրբեջանին և Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հնարավորության մասին: Հայաստանում նրա հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել, քանի որ, ըստ փորձագիտական վերլուծությունների, խոսքն առաջին հերթին և գլխավորապես Ադրբեջանի հետ ռազմական և ռազմավարական համագործակցության խորացման մասին է։

Թրամփի ծրագրերը Հարավային Կովկասում

Բոլթոնի այցի նախօրեին մամուլում ակտիվորեն շրջանառվում էր այն տեղեկությունը, որ Թրամփի վարչակազմը մտադիր է զենք վաճառել առաջին հերթին Ադրբեջանին, իսկ Հայաստանի անունը նշվում է, ինչպես ասում են, «պարիտետը» պահպանելու համար: Խիստ պրակտիկ և պրագմատիկ մոտեցումներով աչքի ընկնող Թրամփն ու իր թիմակիցները, որոնց գլխավոր սկզբունքներից մեկը արտաքին քաղաքականության ոլորտում այն է, որ ԱՄՆ-ը չպետք է օգնություն հատկացնի որևէ երկրի, եթե դրա դիմաց որևէ բան չի ստանալու, ըստ ամենայնի, մտադիր են զենք վաճառել նավթագազային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանին՝ ֆինանսական եկամուտներ ստանալու և ԱՄՆ-ի ազդեցությունը Հրվ․ Կովկասում ամրապնդելու նպատակով: Բոլթոնը Երևանում կայացած մասնավոր հանդիպումների ժամանակ բաց տեքստով է խոսել այս հարցի մասին: Բայց խնդիրն այն է, որ ԱՄՆ օրենսդրությունը լուրջ խոչընդոտներ է առաջացնում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար: Դա հայտնի 907-րդ բանաձևն է, որն ընդունվել է Արցախյան պատերազմի տարիներին:

907-րդ բանաձևի ընդունումը

1992թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցության ակտ» (Freedom Support Act) օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու ժողովրդավարական կառավարման մոդել և ազատական տնտեսություն։ Հայաստանի համար այս ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության Աջակցության Ակտ»-ի տեքստում ներառվեց 907-րդ բանաձևը կամ հոդվածը (Section 907), որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու [Հայաստանի] շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: Բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ կոնգրեսական, հետագայում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջոն Քերրին էր, իսկ դրա ընդունմանը կողմ են քվեարկել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են սենատոր Ջոն ՄաքՔեյնը և հետագայում ԱՄՆ փոխնախագահներ դարձած Ջո Բայդենը և Ալբերտ Գորը։

Նոր իրավիճակն ու բանաձևի ժամանակավոր չեղարկումը

Սակայն իրավիճակը փոխվեց 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական լայնածավալ հարձակումներից հետո: Նախագահ Բուշը 2002թ. հունվարին ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում օժանդակելու հնարավորություն տալ: Ըստ Բուշի որոշման՝ բանաձևը շրջանցելն անհրաժեշտ էր ԱՄՆ-ի հակահաբեկչական պայքարին աջակցելու համար և կարևոր էր Ադրբեջանի սահմանային անվտանգության համար: Նաև ընդգծվում էր, որ 907-րդ բանաձևի ժամանակավոր չեղարկումը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Սրանից ի վեր ԱՄՆ կառավարությունը 9 անգամ շրջանցել է 907-րդ բանաձևը և ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ պայմանով, որ այդ օգնությունը չօգտագործվի Հայաստանի դեմ։ Այս հարցն ուսումնասիրած փորձագետների տվյալներով՝ Ադրբեջանը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից:

«Մերն ավելի լավն է, քան ռուսականը»

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնն ասել է, թե Ադրբեջանին կամ Հայաստանին զենք վաճառելու հարցի առնչությամբ առայժմ որոշում չի կայացվել, բայց հայտնի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց սպառազինության մոտ 80 տոկոսը ստանում են Ռուսաստանից։ Նաև «իմիջիայլոց» ավելացրել է, թե ամեն դեպքում ամերիկյան զենքը բոլոր առումներով ավելի լավն է, քան ռուսականը։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բոլթոնն ասել է, թե Վաշինգտոնը դիտարկում է նաև Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունները և ծրագրում է այնպես դա կազմակերպել, որպեսզի չխախտվեն 907-րդ բանաձևի դրույթները։ Նա հիշեցրել է, որ կան Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու արգելքի հետ, բայց կան նաև բացառություններ։ Ի դեպ, Բոլթոնը աղավաղել է 907-րդ բանաձևի պահանջը՝ ասելով, թե Կոնգրեսը սահմնափակումներ է պարտադրել ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու առումով, մինչդեռ բանաձևում նշվում է միայն Ադրբեջանին օժանդակություն հատկացնելու արգելքի մասին։ Թրամփի խորհրդականը զենքի վաճառքի հարցը քննարկել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ ասելով, թե եթե հարցը ռուսական և ամերիկյան զենքի միջև ընտրություն կատարելն է, ապա ամերիկյանն ավելի նախընտրելի է։

Հայաստանն առաջարկ չի ստացել

Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության հանգամանքը, Հայաստանի և Ռուսաստանի սերտ, դաշնակցային հարաբերություններն ու Կրեմլի ազդեցությունը Հայաստանում, ինչպես նաև ՀՀ-ի բավական սուղ ֆինանսական միջոցները՝ քիչ հավանական է, որ մեր երկիրը տեսանելի ապագայում որոշի ինչ-որ խմբաքանակի զենք գնել ԱՄՆ-ից կամ փոխարինել ռուսական զենքը ամերիկյանով։ Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասել է, որ Հայաստանն այս պահի դրությամբ զենք գնելու առաջարկություն չի ստացել ԱՄՆ-ից։

Դռները բաց են ԱՄՆ-ի համար

«Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկի կարծիքով՝ դեռ վաղ է ասել՝ ԱՄՆ-ը զենք կվաճառի՞ Հայաստանին կամ Ադրբեջանին, բայց դա, կարծես թե, անհնար չէ, որովհետև թվում է, թե դռները բաց են ԱՄՆ-ի համար, հաշվի առնելով այն, որ դրա միջոցով կարելի է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և ամրապնդել Միացյալ Նահանգների ներկայությունը։

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն էլ իր հերթին ասել է, թե քիչ հավանական է, որ Ադրբեջանը հրաժարվի ռուսական զենքից և սկսի զենք գնել Ամերիկայից, քանի որ ամերիկյան զենքը ոչ թե ամենալավն է, այլ ամենաթանկն է։ Բայց որոշ զինատեսակներ Ադրբեջանն, այնուամենայնիվ, կարող է գնել Միացյալ Նահանգներից։

Զենքի վաճառքի մտադրությունը հակասում է ԱՄՆ-ի հիմնարար սկզբունքներին

Այսուհանդերձ, կա հարցի մյուս կողմը, որն ավելի շատ բարոյական և արժեքային հարթությունում է: Զենքի համաշխարհային շուկայի մյուս առաջատարը՝ Ռուսաստանը, զենք է մատակարարում ոչ միայն իր ռազմավարական դաշնակից Հայաստանին, այլև վերջին տարիներին շուրջ 5 միլիարդ դոլարի չափով զենք է վաճառել Ադրբեջանին՝ վերջինիս դարձնելով ավելի ագրեսիվ Արցախի և ՀՀ-ի նկատմամբ, ըստ էության, հրահրելով 2016թ․ ապրիլյան Քառօրյա պատերազմը և մեծապես հեղինակազրկվելով հայ հանրության շրջանում:

ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ ավելի ուշագրավ է այս խորապատկերին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այս տարվա սկզբին 1in.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ՌԴ-ի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցների մասին օրենքը պարունակում է դրույթ, ըստ որի Ռուսաստանից «զգալի» կամ «նշանակալի քանակությամբ» (significant amount) զենք գնելու մասին գործարքներ կնքած երկրները կամ կազմակերպությունները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում։ Ու մինչ ամերիկացի դեսպանը նույն հարցազրույցի ընթացքում կոչ էր անում ՌԴ-ին զենք չվաճառել ղարաբաղյան հակամարտության կողմերին, ամերիկացի վերլուծաբաններն իրենց հերթին հույս էին հայտնում, թե ԱՄՆ պատժամիջոցները կկրճատեն կամ ընդհանրապես կդադարեցնեն ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին և Հայաստանին, և դա լավ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հարցի շուրջ խաղաղության գործընթացի ակտիվացման համար: Այս տեսանկյունից Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը խիստ տարակուսելի է և ուղղակիորեն հակասում է ԱՄՆ-ի ավանդական, արժեքահեն քաղաքականության հիմնարար սկզբունքներին, որոնց հիմնական պահանջը աշխարհում խաղաղության և ժողովրդավարության հաստատումն է, ու սրանով է ԱՄՆ-ը տարբերվել համաշխարհային քաղաքականության մի քանի այլ ազդեցիկ խաղացողներից։

 

Արամ Սարգսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»