Թուրքիայում հերթական լրատվամիջոցն է փակվել

Լուրեր

28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
Բոլորը

Թուրքիայում հերթական լրատվամիջոցն է փակվել։ Անկախ լրատվության ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Anka» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Նշվում է, որ լրատվամիջոցի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են. փոխանցում է ermenihaber-ը:

«Anka»-ն հիմնադրվել էր 1972թ․՝ որպես այլընտրանք պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Գործակալության հիմնադիր Ալթան Օյմենի խոսքով՝ «Anka»-ին սնանկության հասցրած պատճառների թվում գլխավորը երկրում տիրող քաղաքական մթնոլորտն է։

«Mynet.com» լրատվական գործակալության հավաստմամբ՝ ներկայումս Թուրքիայում ընդդիմադիր դաշտը ներկայացնող կամ անկախ հանդես եկող շատ փոքրաթիվ լրատվամիջոցներ են շարունակում գործել։ Մյուսները կամ անցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների վերահսկողության տակ, կամ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018թ․ զեկույցում Թուրքիան հայտնվել է «անազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում։ Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ) կազմակերպության կազմած մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան 180 երկրների ցանկում 157-րդ տեղն է զբաղեցրել։

Համեմատության համար նշենք, որ ԱԶԿ-ի իշխանության եկած 2002թ․ Թուրքիան ներառվել էր «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում, իսկ մամուլի ազատության ինդեքսում 99-րդ հորիզոնականում էր։

Հիշեցնենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցները միավորող «Doğan Grup» ընկերությունների խումբը 2018թ․ մարտի 21-ին 926 մլն դոլարով վաճառվել էր իշխանությանը մոտ կանգնած «Demirören Holding»-ին։ Դրանով թուրքական լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցել էր իշխանամետ ուժերի անմիջական վերահսկողության ներքո։ «Doğan Grup» -ի մեջ են մտնում «Kanal D», «CNN Türk», «Tv2», «Dream TV», «Dream Türk» հեռուստաընկերությունները, «Hürriyet», «Posta», «Fanatik», «Hürriyet Daily News» պարբերականները և մի շարք այլ լրատվականներ։

Հուլիսի 5-ին իր 10-ամյա գործունեությունը դադարեցրել էր «Habertürk» թերթը։ Իսկ նոյեմբերի 1-ին «Demirören Holding»-ը հայտարարել էր իր գնած «Vatan» թերթի գործունեությունը դադարեցնելու մասին։