Զբոսաշրջիկներին առաջարկվող հայկական տուրիստական գործակալությունների փաթեթներում մի շարք թանգարաններ տեղ չունեն. լավագույն դեպքում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան, իսկ հայ մշակույթը ներկայացնող կարկառուն դեմքերի թանգարանները ստվերվում են: Այս մասին ահազանգում են թանգարանների տնօրենները՝ շեշտելով, որ խնդիրը մասնավոր չէ, այն համընդհանուր բնույթ է կրում: Իսկ ո՞վ է որոշում՝ …

