Ինչպես է ստացվել, որ գազի կորուստները տարիների ընթացքում նվազելու փոխարեն աճել են

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի քննիչ հանձնաժողովն այսօր քննում էր «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած ներդրումային փաթեթը։

Ընկերության ներկայացուցիչ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրայր Թադևոսյանը նշեց, որ սահմանին գազի վաճառքի գինը 255 դոլար է, սպառողը ստանում է 139 դրամով և ընկերության համար որևէ տարբերություն չկա, թե մանր և խոշոր սպառողներին ինչ գնով կվաճառվի գազը։

Հրայր Թադևոսյանը նաև հավելեց, որ այս պահին բանակցություններ են վարում նոր գնի  ձևավորման շուրջ և գնային առաջարկները հստակ պարզ կլինեն բանակցությունների ավարտից հետո:

Խոսելով համակարգի  կորուստների մասին՝  Թադևոսյանն ասաց, որ դրանք կազմում են 6.69 տոկոս:

«Կորուստների 2.5 տոկոսը բաշխման համակարգում է: Անհամեմատ ավելի ցածր տոկոս է, քան անգամ եվրոպական երկրներում: Չի կարող 50 տարվա մեխանիզմը նորմալ աշխատել, համակարգը շատ վատ վիճակում է, իսկ փոփոխություններ պետք է կատարեն 2025 թ․ հետո, ուստի մինչ այդ պարտավոր են պահել նույն սակագնային քաղաքականությունը»,- ասաց Հրայր Թադևոսյանը՝ նշելով, որ այդ ընթացքում պետք է հնարավորինս նվազեցվի կորուստների չափը։

Գազի և  էլեկտրաէներգիայի քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նիստին ներկա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ համակարգի կորուստները նախկինում 5.37 տոկոս էին, այժմ՝ 6,3։

Հարցին ի պատասխան՝ Սողոմոնյանն ասաց, որ այդ կորուստների չափը եղել է էներգետիկայի և հարկային մարմնի ներկայացրած հաշվարկի արդյունքում, ինչը չի համապատասխանել փաստացի կորուստներին, հետո, սակայն, սահմանվել է կորուստների չափման նոր կարգ։

Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ այդ բոլոր փաստաթղթերն իրենց մոտ առկա են,  նորմատիվային կորուստը սահմանվել է 2012 թվականին, այդ հրամանը եղել է էներգետիկայի նախարարի և հարկային պետական ծառայության ղեկավարի միջև համատեղ հրաման, որի նպատակը եղել է փաստացի կորուստների օրինականացումը, իսկ հարկայինի պետը երկար ժամանակ հրաժարվում էր ստորագրել, որովհետև դա բերում էր հարկերի նվազման։