Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան, որն իրականացվում է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի անձնական նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն …

