Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Այն բացել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը: Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային …

