Խաչատրյանների կասկածելի գործարքները օֆշորում և գործարարի առեղծվածային մահը. hetq.am

Լուրեր

12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Բոլորը

Կյանքը միանգամից փոխվում է, երբ նրանք հայտնվում են պաշտոնյայի աթոռին: Նրանց թվում է, թեիրենք արդեն ձեռք են բերել դրախտի դարպասների բանալին: Ու սկսում են հարստություն դիզել, գնումկամ կառուցում են շքեղ առանձնատներ, աճուրդներից ձեռք բերում թանկարժեք նկարներ, տարբերերկրներում բիզնեսներ հիմնում: Ու համոզված են, որ միշտ այդպես ամենազոր ու ամենակարող ենլինելու:

Բայց հանկարծ գալիս է մի օր ու  նրանց տակից հանում են աթոռը, հետո՝ ձեռքից վերցնում«դրախտի բանալիները»: Անցնում են տարիներ, պարզվում է՝ նրանց անուններն արձանագրվել են նաեւ«Դրախտային փաստաթղթերում»: Սեյշելյան օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell Investmentc Corp.) ընկերությունըմեղադրվել է միլիոնավոր դոլարների լվացման և հարկային խարդախության մեջ: Ընկերությանսեփականատերը ֆինանսների նախկին  նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Արամ Խաչատրյանը։

«Հետք»-ը մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Դրախտային փաստաթղթեր» (Paradise Papers) նախագծին: Գլոբալ հետաքննական նախագծի շրջանակներում մեզ հասանելի է դարձել օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքը: Ավելի քան 13 մլն փաստաթուղթ է արտահոսել մեծ մասամբ օֆշորային ընկերություններ գրանցող իրավաբանական Appleby ընկերությունից և հասել գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողներին, որոնք էլ այդ փաստաթղթերը ICIJ-ի միջոցով հասանելի են դարձրել աշխարհի 90 մեդիա գործընկերների, այդ թվում՝ «Հետք»-ին:

Արտահոսած օֆշորային փաստաթղթերում տասնյակ հայեր կան։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամների օֆշորային և հայաստանյան բիզնես գործունեությանը, որն առնչվում է նաև Երևանում էլիտար կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը:

Փողերի լվացում և հարկային խարդախություն` օֆշորային գոտում

Սեյշելյան Հանրապետության Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. գարնանը սկսել է հետաքննել Սեյշելյան Հանրապետությունում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության Barcalys Bank (Offshore) Seychelles Ltd –ում ունեցած բանկային հաշվի ֆինանսական հոսքերը՝ փողերի լվացման կասկածանքով: Ընկերության բանկային փոխանցումները կասկածներ են առաջացրել, և Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. ապրիլի 1-ից սառեցրել է ընկերության ավելի քան 6,5 մլն դոլարի շարժը:

Ֆինանսական դիտարկման կենտրոնը «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատիրոջից պարզաբանումներ, ապացույցներ և փաստական այլ տվյալներ է պահանջել մի շարք փոխանցումների վերաբերյալ: Որպես «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատեր հանդես է գալիս Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանը 1996 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել Հրազդանի, Մաշտոցի, էրեբունու, Շահումյանի հարկային տեսչություններում, հիմնականում տեսչության պետի պաշտոնում: 2001-ին նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Արդեն 2008-ից մինչև 2014-ը գլխավորել է Պետեկամուտների կոմիտեն՝ մինչև այն միացվեց Ֆինանսների նախարարությանը, և 2014-2016թթ. եղել է ֆինանսների նախարար: Որպեսզի իր անվան հետ բիզնեսներ չկապեն, պաշտոնյան իր հարազատների ու ընտանիքի անդամների միջոցով է բիզնես գործունեություն ծավալել, երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ հովանավորել է դրանց անխափան առաջընթացը:

41-ամյա Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հանգուցյալ եղբոր որդին է: Գրանցված է Եղվարդի նույն հասցեում՝ Գագիկ Խաչատրյանի հոր՝ Գուրգեն Խաչատրյանի հետ: