Չավուշօղլուն հայտնել է, թե որ դեպքում Թուրքիան կաշխատի Բաշար Ասադի հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկյան CNBC հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի խնդրի մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն պատմել է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Գլխավոր հարցը եղել է  իսլամի  քարոզիչ, գյուլենական շարժման ղեկավար, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը։

«Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ ամերիկյան կողմն աշխատանքներ է տանում  Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար»։

Լրագրողի այն հարցին, թե  արդյոք  Թուրքիան կաշխատի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, եթե վերջինս Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի, Չավուշօղլուն ասել է.  «Եթե լինեն ժողովրդավարական և վստահելի ընտրություններ, ապա անհրաժեշտ կլինի, որպեսզի դրանք գնահատվեն բոլորի կողմից»։

Չավուշօղլուն նաև խոսել է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողության մասին, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածություն է նկատվում:

«ԱՄՆ-ի զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։ Մեր արևմտյան բարեկամներն աջակցում են Սիրիայի քրդական ուժերին։  Ինչո՞ւ, որովհետև նրանք առաջ են քաշում այն պնդումը, թե Սիրիայի քրդական ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ։ Գուցե և դա այդպես է երևում ներսից, սակայն պատճառներն ավելի խորությամբ է պետք ուսումնասիրել։  Սիրիայի քրդական ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ, որպեսզի Սիրիայում ավելի շատ տարածքներ վերահսկեն»,- եզրափակել Թուրքիայի արտգործնախարարը։