ՀՀ ԱԳՆ-ում դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Սերգեյ Լավրովը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որը կերաշխավորի Հայաստանում բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, արդեն ժամեր շարունակ մեզ չի հաջողվում պարզել ՀՀ ԱԳՆ-ից, որի խոսնակ Աննա Նաղդալյանը պաբերաբար մեզ պատասխանում է, թե ճշգրտումների կարիք ունի, Լավրովի խոսքը սխալ է հասկացվել, շուտով կտեղեկանան ինչի մասին է խոսքը և պարզաբանում կտարածեն։

Յուրաքանչյուր կես ժամը մեկ արված մեր հեռախոսազանգերից վերջինի ընթացքում էլ տիկին Նաղդալյանն ասաց, թե միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը, եթե դրանք դեռևս մշակման փուլում են, հրապարակման ենթակա չեն: ԱԳՆ խոսնակի խոսքից, սակայն, պարզ դարձավ, որ Հայաստանի արտգործնախարարությունում տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսել Լավրովը «Համատեքստից հասկացվում է, որ խոսքը բիոլաբորատորիաների մասին է»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով․ «Հայաստանն իրականացնում է բոլոր միջազգային պարտավորությունները՝ ուղղված բակտերիոլոգիայի ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ կիրառմանը: Ավելին չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսքը»։

Մեր հարցին, թե արդյոք նորմալ է, որ մեկ այլ երկրի արտգործնախարար խոսում է մեր երկրի տարածքում օտարերկրյա զինվորականների մուտքն արգելող փաստաթղթի առաջիկա ստորագրման մասին, իսկ մեր արտգործնախարարությունում փորձում են Լավրովի խոսքերի «համատեքստից հասկանալ», թե ինչ է նա նկատի ունեցել, ի վերջո՝ կա՞ կոնկրետ փաստաթուղթ, թե ոչ՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդամենն արձագանքեց․«Նման ինֆորմացիա չեմ կարող տրամադրել»:

Հավելենք, որ հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանից ու ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից: Երկու գերատեսչությունից էլ առաջարկեցին դիմել արտաքին գործերի նախարարություն՝ պատճառաբանելով, որ խոսքը Ռուսաստանի ԱԳ նախարարի հարցազրույցի մասին է, և ճիշտ կլինի մեկնաբանությունը ստանալ Հայաստանի ԱԳՆ-ից: