Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռազմաբազայի 23-ամյա զինծառայողին․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին տուժողի իրավահաջորդին՝ դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Դեկտեմբերի 2-ին մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել: Նրա ներկայացուցիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը:

Փաստաբանները «Ազատությանը» փոխանցեցին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1995 թվականի ծնված Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:

Գլխավոր դատախազությունը օրեր շարունակ չէր հայտնում կալանավորված զինծառայողի անունը, նաև՝ թե որտեղ է պահվում նա: Ըստ որոշ աղբյուրների, կալանավորված զինծառայողը այժմ գտնվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում:

Զինծառայողը ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին՝ դեպքից միայն 8 օր անց: Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: