«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ Մարտի 1-ի դեպքերով: Այս հանձնաժողովների ստեղծումը ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար: Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազմատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, …

