Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդվել էր Երևանի Հերացու, Արմենակյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում 1987 թ. ծնված Թ. Ե.-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու, գլխին հարվածելու, մազերը քաշելու, տեսախցիկին հարվածելու և պայուսակի քուղը պոկելու մասին: Մայիսի 22-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 20-ին, ժամը 13.00-ին, Հերացու և …