Երեկ Արցախում զինծառայող Ռաֆիկ Հակոբի Վահանյանը հրազենային վիրավորում էր ստացել աչքի հատվածում, ինչի առթիվ և Դատախազությունում և Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի …

