ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն հոկտեմբերի 31-ին ներկայացրել են ՀԲ «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցը։ Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են: …

