Հայտնի՞ են վեց նախարարների և մեկ փոխվարչապետի անունները. կառավարության կազմը գրեթե պատրաստ է

Լուրեր

20.10.2026 | 19:00
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Արդեն գրել էինք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը 7-րդ գումարման Ազգային ժողովում զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ զբաղեցնելու է Հակոբ Սիմիդյանը: Նա այս պահին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  փոխնախարարի պաշտոնակատարն է: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:

«Այս մարդիկ թեկնածուներ են, որոնց մենք առաջադրելու ենք խմբակցության անդամներին՝ հիմնավորելով և կոչ անելով հետևել քաղաքական որոշմանը: Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահի և տեղակալների պաշտոնների համար էլ առաջարկվելու է Արարատ Միրզոյանի, իմ և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները»,- ասաց նա:

Լենա Նազարյանն ասաց, որ այս պահի դրությամբ հանձնաժողովների նախագահների հետ կապված վերջնական որոշում չկա, քանի որ դեռ հստակ չէ, թե քանի մշտական հանձնաժողով է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովը:

Դիտարկմանը՝ մամուլը գրել էր, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվելու է Հովհաննես Իգիթյանը, Լենա Նազարյանն ասաց. «Միանշանակ կարող եմ ասել, որ՝ ոչ»:

Առաջին նիստի ժամանակ խմբակցությունները նախագիծ են ներկայացնում, թե Ազգային ժողովը քանի մշտական հանձնաժողովներ պետք է ունենա: Լենա Նազարյանից հետաքրքրվեցինք՝ «Իմ քայլը» նման նախաձեռնությամբ հանդես գալու է, թե՝ ոչ. «Հիմա ինը հանձնաժողով կա, Սահմանադրությամբ մեզ հնարավորություն է տրվում մինչև 12 հանձնաժողով ունենալու: Հնարավոր է, որ այս ԱԺ-ում տասը հանձնաժողով ունենանք՝ մարդու իրավունքների մշտական հանձնաժողով»:

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում կա պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողով: 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում «Ելք» խմբակցությունը ևս առաջարկում էր, որ այս երկու հանձնաժողովներն առանձին լինեն, բայց ՀՀԿ-ն դեմ եղավ:

Լենա Նազարյանը նաև նշեց անձանց անուններ, որոնք գործադիր մարմնում պաշտոններ կզբաղեցնեն: «Կարծում եմ՝ կառավարություն կգնան Սուրեն Պապիկյանը, Էրիկ Գրիգորյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը ևս ցանկություն է հայտնել գործադիրում աշխատելու, եթե ցանկությունը չփոխի»:

Լենա Նազարյանը նշեց, որ ինքնաբացարկների ժամկետը մինչև դեկտեմբերի 30-ն է և մինչ վերջնաժամկետ մարդիկ մտածելու իրավունք ունեն: Նազարյանը միաժամանակ ասաց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են լինելու, վարչապետն ունենալու է երկու տեղակալ, իսկ թե ովքեր են լինելու փոխվարչապետերը՝ հայտնի չէ:

«Այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվել: Քննարկվել է Տիգրան Ավինյայի կառավարությունում մնալը, նա որպես պատգամավոր աշխատել չի ցանկացել»,- ասաց Նազարյանն ու չբացառեց, որ Մհեր Գրիգորյանը հետագայում ևս կպաշտոնավարի:

Հարցին, եթե Լիլիթ Մակունցը գնում է խորհրդարան, ապա ով է ղեկավարելու Մշակույթի նախարարությունը, ՔՊ վարչության անդամն ասաց. «Եթե լինի Մշակույթի նախարարություն՝ առանձին, քանի որ կառավարության կառուցվածքի փոփոխություն է լինելու, որոշ նախարարությունների գործառույթներ կփոխանցվեն այլ նախարարությունների»:

Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակելու են ընտրություններից հետո էլ պաշտոնավարել: Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ:

Հայկ Վարդանյան