Ինչո՞ւ են նույն քրգործը Քննչական կոմիտեն և Դատախազությունը հարուցում ՔՕ-ի տարբեր հոդվածներով, և ո՞վ է ում հետ մրցում

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Երեկ Արցախում զինծառայող Ռաֆիկ Հակոբի Վահանյանը  հրազենային վիրավորում էր ստացել աչքի հատվածում, ինչի առթիվ և Դատախազությունում և Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս, որի համար նախատեսված է պատիժ՝ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,-ասված է լրատվականին տրված պարզաբանման մեջ:

Նույն զինծառայողի՝ Ռաֆիկ Հակոբի Վահանյանի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրեական գործը, ի տարբերություն Դատախազության, Քննչական կոմիտեում հարուցվել է ոչ թե ՔՕ-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այլ՝ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ստացվում է՝ ըստ Դատախազության՝ հարուցվել է քրգործ միջին ծանրության, իսկ ըստ Քննչական կոմիտեի՝ ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ։

Թե ինչո՞ւ են Քննչական կոմիտեն և Դատախազությունը նույն դեպքի առթիվ հարուցել քրգործ տարբեր հոդվածներով Factor.am-ը փորձեց պարզել։

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Factor.am-ին հայտնեց, որ զինծառայողի աչքի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հարցին, թե ինչո՞ւ է Դատախազությունը այլ հոդված մատնանշել, Քննչական կոմտեի ներկայացուցիչը նշեց, որ Դատախազությունը սխալ տեղեկություն է հայտնել, այնուհետ խնդրեց, պարզաբանում ստանալ հենց Գլխավոր դատախազությունից:

Մեզ հետ զրույցում, սական,  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ պարզաբանում չի ցանկանում անել, իսկ թե ինչո՞ւ է Քննչական կոմիտեն Ռաֆիկ Վահանյանի դեպքի հետ կապված քրգործը հարուցել այլ հոդվածով, խորհուրդ տվեց ճշտել հենց ՔԿ-ից, ինչը մենք արդեն արել էինք։

Ուստի, քանի որ չկա մեկնաբանություն, կարելի է ենթադրել, որ Դատախազությունը նախաքննական մարմնի հետ մրցակցելու արդյունքում է նման սխալ կամ վրիպակ թույլ տվել։

 

Աղավնի Սուքիասյան