11 մահ՝ վերջին 6 տարում․ վիճակագրություն, որը հնարավոր չէ չնկատել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքից միայն մեկ շաբաթ հետո արձագանքելու՝ իշխանության գործելակերպն արժանացավ բազմաթիվ քննադատությունների։ Ծաղկաձորում հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մեկնաբանել է դաժան սպանությունը՝ դրան ազգամիջյան երանգ չտալով։

«Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելիություն այս կամ այն մասնագիտությանը։ Մարդասպանը մնում է մարդասպան, որը պետք է ցանկացած պարագայում հայտնաբերվի ու դատապարտվի օրենքի ամենայն խստությամբ»,-  ասել է Արթուր Վանեցյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ անընդունելի է «մարդասպանը մարդասպան է» սկզբունքը։ Պետական համակարգը ցանկացած ծանր հանցագործության պետք է նայի ավելի խորքային, հասկանա հանցագործությունը ծնած խնդիրները։

«Այստեղ հարց է առաջանում ոչ թե ազգության մասով, այլ այն մասով, որ ինքը զինծառայող է մի ռազմակայանի, որի գործունեության պատճառով Հայաստանում արդեն 12 հոգի սպանվել է։ Այդ ո՞նց եղավ, որ հայկական զորամասերից ոչ մի զինծառայող դուրս չի գալիս, ու շիշը մարդկանց գլխին չի ջարդում, հայկական զորամասերից ոչ մեկը դուրս չի գալիս, չի մտնում մարդկանց տներ ու գնդակահարում, քաղաքի շուկայում չի սկսում կալաշնիկովով մարդկանց կրակել։ Այդ ո՞նց եղավ, որ հայկական զորամասի պալիգոնում երեխաներ չեն մահանում։ Ես հիմա թվարկեցի այն դեպքերը, որ ռուսական զորամասում եղել են»,- հարց է բարձրացնում Իոաննիսյանը։

Ինչո՞ւ են արյունոտ միջադեպեր գրանցվում ռուս զինծառայողների մասնակցությամբ։ Մինչ պետությունը փորձի հասկանալ, Դանիել Իոաննիսյանը եկել է 2 եզրակացության.«Առաջինը, որ դա վերաբերմունքի արտահայտում է Հայաստանի ու հայաստանցիների նկատմամբ։ Հուսով եմ դա չի, թեև վստահություն չունեմ։ Երկրորդը՝ 102-րդ ռազմակայանում ծառայում են կրկնահանցագործներ կամ վտանգավոր խավի ներկայացուցիչների կուտակում կա 102-րդ ռազմաբազայում, որը արտացոլումն է Ռուսաստանի՝ զորակոչային քաղաքականության։ Այն, որ էստեղ կա խնդիր, հստակ է, որովհետև հենց այդ ռազմակայանի զինծառայողների գործունեության պատճառով են մարդիկ զոհվում։ Վերջին 20 տարում՝ 12 հոգի, ընդ որում՝ վերջին 5-6 տարում 11 հոգի, սա վիճակագրություն է, որ չի կարելի ասել՝ դե մարդիկ սպանվում են, սպանվողները դատվում են, ամեն ինչ լավ է»։

Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը շրջանցել է թեման, թե ինչո՞ւ է ռուս զինծառայողը ձերբակալվել ռուսների կողմից և ինչո՞ւ է պահվում ռուսական ռազմաբազայում։ ԱԱԾ տնօրենը, մասնավորապես, ասել է. «Եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից, իսկ մնացածը Գլխավոր դատախազության խնդիրն է, որ ապահովի այդ գործընթացը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգողին այսպիսի պատասխանը չի թվում բավարար. «Հարցն այն է, որ այդ անձը այժմ կալանավորված է, բայց կալանավորված է ոչ թե Հայաստանի Հանրապետության կալանավայրում, այլ Ռուսաստանի Դաշնության։ Նման ընթացակարգ պայմանագրերով նախատեսված չկա։ Հայաստանի դատարանի կողմից  կալանավորված անձը պիտի ՀՀ կալանավայրում գտնվի կամ գտնվի հետախուզման մեջ։ Այլ սցենար նախատեսված չէ։ 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը։

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Հայաստանը պետք է կամ քրեական գործ հարուցի սպանության մեջ կասկածվող զինծառայողին ռուսական ռազմաբազայում պահողների դեմ, կամ ռուսական կողմին պետք է ստիպել հարգել հայ-ռուսական միջպետական համաձայնագրերը. «Երկու լուծումներից ինչ-որ մեկը պիտի սկսեն իրականացնել, որովհետև հակառակ դեպքում՝ կրկին սուվերենության հետ կապված հարց է առաջանում։ Հայաստանի քաղաքական  իշխանությունների պարտականությունն է բացատրել ռազմակայանի հրամանատարությանը կամ Պուտինին․․․ հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության հետ կնքված միջպետական պայմանագրերը հարգվեն»։

Ռուսական ռազմաբազայի շուրջ ստեղծված իրադրության շուրջ հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Հիշեցնելով նաև Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյան ընտանիքի սպանությունը, Փանիկ գյուղում ռուս զինծառայողների վարժանքն ու կրակոցները, «Երկիր Ծիրանին» այս ամենում տեսնում է օրվա իշխանության մեղքը, որն արտահայտվում է Ռուսաստանի նկատմամբ հաճոյակատար քաղաքականությամբ։

«Ցավալի է, որ ներկայիս իշխանությունը, որ իրեն հռչակել է իբրև հեղափոխական, միանշանակ կրկնում է նախորդ իշխանության գործելակերպը և գործողությունները, այսինքն՝ ո՛չ անկախ պետությանը հարիր, ոչ իրավունքի գերակայությանը հարիր գործելակերպ։ Ռուսաստանի հետ մեր համաձայնագրերը բազմիցս ոտնահարվել են, և այս պահին նույնպես ոտնահարվում են», – Factor.am-ին տված հարցազրույցում ասել է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Երկիր Ծիրանին» պահանջում է իշխանություններից՝ դրսևորել անկախ պետությանը հարիր արժանապատվություն և տեր կանգնել սեփական երկրի քաղաքացիների՝ իրենց հայրենիքում ապահով ապրելու և արարելու իրավունքին: Հակառակ դեպքում, «Երկիր Ծիրանին» կարծում է՝ Հայաստանի քաղաքացիներն իրենք կբանեցնեն իրենց իրավունքները և արդար պահանջատիրությունը՝ անկախ նրանից, թե ովքեր կամ որ երկրի ներկայացուցիչներն են ոտնահարում իրենց իրավունքները:

Ռոբերտ Անանյան