«ՀՀ ԱԳՆ-ն պիտի հրավիրի Բելառուսի դեսպանին և բողոքի նոտա հղի, որ ձեր երկրի ղեկավարի բառապաշարն անընդունելի է». Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը Factor.am-ի հետ զրույցում ինքիշխանության կորուստ համարեց հայ-ռուսական նոր պայմանագրի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը պետք է երաշխավորի «օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանում»:

«Հասկանալի չէ՝ ինչո՞ւ մենք պետք է փաստաթուղթ ստորագրենք, որը վերաբերում է մեր ինքիշխանությանը»,- հարց ուղղեց Արա Պապյանը՝ հավելելով. «Ըստ էության, մենք պիտի որոշենք՝ ովքե՞ր կարող ենք Հայաստանում լինել կամ չլինել: Եթե այս ձևակերպումով լինի, սա ոտնձգություն է ՀՀ ինքիշխանության հանդեպ»:

Դիվանագետի խոսքով՝ ըստ տրամաբանության, ռուս զինվորականները ևս պետք է օտարերկրացի համարվեն. «Բայց վստահ եմ, որ բանակցվող փաստաթուղթը դա նկատի չունի: Իրենք նկատի ունեն բացի ռուսներից՝ այլ զինվորականների: Սա շատ անհասկանալի փաստաթուղթ է և լուրջ խնդիրներ է հարուցում և՛սահմանադրականության, և՛ միջազգային փաստաթղթերի առումով»:

Նշենք, որ այս պահի դրությամբ հայկական կողմը՝ ԱԳՆ-ն, ՊՆ-ն ու կառավարությունը, հստակ պարզաբանում չեն տվել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: «Տպավորությունն այն է, որ մերոնք առանձնապես տեղյակ չեն՝ ինչ է տեղի ունենում»,- նկատեց Արա Պապյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև պարզել՝ սա նախահեղափոխակա՞ն շրջանում սկսված բանակցություններ են, թե՞ հետհեղափոխական շրջանի:

«Եթե ստորագրվի այս ձևով, մեզ համար մեծ մարտահրավերներ կարող են լինել, որովհետև Ռուսաստանը դառնում է մեր տարածքի տնօրինողը»,- նշեց Պապյանը՝ հավելելով, որ այդ լաբորատորիաները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար և իրականում լծակ են Հայաստանի դեմ, քանի որ Մոսկվան մինչ այժմ արել է նման ոտնձգություններ և մտածում է՝ հիմա նույնպես սա շատ հանգիստ կանցնի: Ուստի՝ հայկական կողմը, ըստ դիվանագետի, պետք է հստակ և կոշտ պատասխան տա այս ամենին, քանի որ դրա ընդունումից հետո ՌԴ-ն կարող է առարկել ցանկացած զինվորականի ներկայությանը Հայաստանում:

Անդրադառնալով հարցին, որ լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կարելի է ասել, վիրավորել է Հայաստանի վարչապետին՝ հիշեցնելով, որ պետք է Ռուսաստանին քննադատել Ադրբեջանին զենք վաճառելու համար, Արա Պապյանն ասաց. «Եթե լիներ քաղաքակիրթ ձևաչափի մեջ, հարց չկար: Բայց էն բառապաշարը, որ ինքը օգտագործեց, և այն արհամարհական վերաբերմունքը, որ ցույց տվեց հանրային մեծ լսարանի առջև, սա է, որ ընդունելի չէ: Ընդունելի չէ այդ տոնով խոսել երկրի ղեկավարի հասցեին, որովհետև դու դրանով վիրավորում ես ամբողջ երկիրը»:

Ուստի, Պապյանի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն պիտի հրավիրի Բելառուսի դեսպանին և բողոքի նոտա հղի, որի մեջ պիտի հստակ նշված լինի, որ Բելառուսի նախագահի բառապաշարն անընդունելի է, հարիր չէ երկկողմ հարաբերություններին, որովհետև մենք դաշնակից ենք, մի քանի կառույցների մեջ ենք:

«Դա պիտի անպայման արվի, պիտի թղթով ամրագրվի, որ մենք նեղացած ենք: Ես չեմ հիշում, որ էս տոնով որևէ մեկն արտահայտված լիներ մեր որևէ ղեկավարի հասցեին: Անգամ Իլհամ Ալիևը նման բան իրեն թույլ չի տվել: Երբ քեզ վիրավորում են, պիտի փորձես վիրավորանքին պատասխանել»,- եզրափակեց դիվանագետը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան