«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր ընտրացուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը նշեց, որ իրենց ցուցակի առաջին հորիզոնականում է Սուրեն Սահակյանը, երկրորդ հորիզոնականում է Արտակ Կիրակոսյանը, իսկ երրորդում՝ Ռուզաննա Տոռոզյանը։ Խոսնակը նշեց, որ բավականին հետաքրքիր է նաև իրենց ռեյտինգային ընտրացուցակը, սակայն, արձանագրում են մի կարևոր համոզմունք․ «Ռեյտինգային ընտրակարգը ինքնին ապաքաղաքական ընտրակարգ է և այս …

