Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ. «Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա կոշտ …

