Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի հետ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի (Валерий Малашко) հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի առողջապահության ոլորտին առնչվող որոշումների իրականացման ընթացքին: Մտքեր փոխանակվեցին երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման, փորձի փոխանակման և նախատեսվող երկկողմ միջգերատեսչական փոխայցելությունների ու մասնագիտական հանդիպումների շուրջ։

Նախարար Մալաշկոն ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու մասին 1997 թվականին ստորագրված պայմանագրի դրույթների կիրառման մանրամասները, համաձայն որոնց անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ կամ անհապաղ բժշկական օգնությունը Բելառուսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերվում է անհատույց։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները մասնագիտական փոխգործակցության և կապերի խթանմանը նպաստելու համար: