Ի՞նչ սպասել գազի սակագնի շուրջ բանակցությունների 2-րդ փուլից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.03.2026 | 22:11
Նոր նշանակումներ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականներում
07.03.2026 | 21:35
Տիգրան Բարսեղյանը շարունակեց գոլային շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 21:22
Վահե Գևորգյանը ստացել է Հայաստանի լավագույն մարզիչի մրցանակը․ «Ալաշկերտը» հաղթել է առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 19:37
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
Բոլորը

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան այսօրվանից սկսում են Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները։ Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանի՝ ռուսական կողմի հետ բանակցությունները բաժանվում են 2 մասի։ Առաջին փուլը 1000 խ/մ գազի դիմաց 165 ԱՄՆ դոլար գնի սահմանումն էր, և հունվարի 1-ից արդեն այդ սակագինն է գործում։ Այսօրվանից փաստացի մեկնարկում է  բանակցությունների 2-րդ մասը։

«Փորձենք այդ բանակցությունները վարել այնպես, որ ընկերության ծախսերի հնարավոր օպտիմիզացման և հետագա գործունեության արդյունավետ մոդել մշակելու հետ կապված հնարավորինս չեզոքացնենք գնի հնարավոր բարձրացման ազդեցությունը վերջնասպառողի սակագնի վրա»,- պարզաբանում է պարոն Սողոմոնյանը։

Վրաստանի սահմանից սպառողին հասնող գազի սակագինը գրեթե կրկնապատկվում է՝ 165-ից սպառողին հասնելով 285 ԱՄՆ դոլար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կանխատեսումները վատատեսական են՝ ռուսները բարձրացնելու են գազի սակագինը, ինչի վրա ազդելու են քաղաքական գործոնները։

«Տեղեկատվական արտահոսք եղավ, որ նախատեսվում է 1000 խ/մ-ի համար սահմանել 215 դոլար գին, որն ըստ էության, բանակցություններից առաջ հող պատրաստող հայտարարությունն էր, հասկացնելու համար, որ հայկական կողմը չփորձի ցածր գնով գազի պահանջներ ներկայացնել։ Այստեղ մեր քաղաքական իշխանությունների բանակցությունների արդյունավետությունը կերևա։ Երբ խոսում ենք գազամատակարարման արդյունավետության մասին, պետք է խոսենք նաև այս մասով՝ մեր քաղաքական իշխանությունները ինչպիսի բանակցային արդյունավետություն կունենան»,-ասաց նա։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ նախորդ 2 տարում «Գազպրոմ Արմենիան» աշխատել է վնասով, ընդհանուր՝ 27 միլիոն դոլար։ Այսօր ռուսական ընկերությունը խնդիր ունի հետ բերել կորցրածը՝ գազի գինը բարձրացնելով 10%-ի չափով։

Այդուհանդերձ, տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի այս կառավարությունը ռուսների հետ բանակցություններին  կներկայանա գազի գինը չթանկացնելու սեփական փաստարկներով։

«Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի հայտնաբերած հարկային չարաշահումները, չհիմնավորված ծախսերն ու գնումներում ռիսկերը հայկական կողմը կդնի ռուսական կողմի սեղանին։

«Մեզ անհրաժեշտ է գտնել 57 մլն դոլարի չափով չհիմնավորված ծախսեր որպեսզի սակագինը մնա նույնը։ Գազպրոմ Արմենիան տարիներ շարունակ ներդրումներ չի կատարում կորուստների կրճատման ուղղությամբ, զարմանալի է, բայց փաստ է դա։ Պետք է պարտադրենք, որ ներդրումներ կատարի։ Գազահամակարգի արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր պետք է արվեն և գումարներ են հարկավոր։ Սա էլ կարող է հայկական կողմից նախապայման դրվել ռուսական ընկերության առաջ՝ եթե գինը բարձրացնում եք 150-ից 165 դոլար, ուրեմն ակնկալում ենք ներդրումներ մեր համակարգում»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Միքայել Սողոմոնյանի խոսքով՝ եկել է պահը, որ քննարկվի Գազպրոմ Արմենիայի՝ փոխադրման համակարգի հետ կապված ներդրումների հարցը։ Դա միտված  է լինելու կորուստների կրճատմանը։ Պարոն Սողոմոնյանը այս հարցը ճիշտ գնահատելու անհրաժեշտություն է տեսնում․ «Յուրաքանչյուր ներդրում ենթադրում է վերադարձ։ Մենք պետք է գնահատենք՝ այդ  ներդրումներն ի՞նչ չափի պետք է իրականացվեն, ներդրումների վերադարձը արդյո՞ք ավելի թանկ չի նստելու, քան ներկայիս կորուստների չափն է, և փորձելով այդ 2 խնդիրները բալանսավորել ու  ընկերությունը իրականացնի ներդրումներ»։

Կորուստների հաշվարկման ճիշտ մեթոդոլոգիայի մշակման համար Կառավարությունն ու «Գազմպրոմ Արմենիան» ստեղծել են աշխատանքային խումբ, որը պետք է տա մեկ հարցի պատասխան։

«Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները պատրաստ են շատ արագ ներդրումները փոխհատուցել սակագնի որոշակի բարձրացման պարագայում, կամ երկարաժամկետ բաշխենք ըստ տարիների և այդ ժամանակաշրջանում փորձենք փոխհատուցել։ Մինչև մյուս ամսվա սկիզբ մենք առաջարկություններով հանդես կգնաք և փորձենք լուծումները տալ»,- ասում է պարոն Սողոմոնյանը։

Սուրեն Պարսյանի պնդմամբ՝ գազի գինը երկարաժամկետ հեռանկարում ցածր և կայուն կարող է մնալ, եթե ամբողջությամբ գործի ԵՏՄ-ի՝ 2016 թվականի համաձայնագիրը։ Ըստ դրա՝ ԵՏՄ բոլոր պետությունները մոտ ապագայում պիտի ունենան էներգետիկ միասնական շուկա, իսկ գազի գինը պետք է հարաբերականորեն մրցունակ լինի։

«Շատ հետաքրքիր մի դրույթ կա այդ համաձայնագրով, որ ԵՏՄ սահմանամերձ շրջանների գազի միջին տարեկան գինը պետք է շատ շեղում չունե նա։ Օրինակ՝ Կրասնոդարի և Հայաստանի գազի միջին տարեկան գինը չպետք է շատ իրարից տարբերվեն»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի հաշվարկներով՝ եթե Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին դարձնի 215 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի համար, շարքային սպառողը այսօրվա 139 դրամ 1 խ/մ գազի դիմաց կվճարի 175-ից 180 դրամ։ Սուրեն Պարսյանի խոսքով՝ սա կբերի համատարած թանկացման․ «Դրա հետևանքով մենք ունենալու ենք սոցիալական լուրջ հետևանքներ և անշուշտ՝ տնտեսական։ Մեր երկրում արտադրվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը ավելանալու է և մենք մրցակցային առավելությունը կորցնելու ենք միջազգային շուկայում»։

Սուրեն Պարսյանը Կառավարությանը հորդորում է մտածել իրանական գազի ծավալները մեծացնելու մասին։ Հայաստան մտնող գազի խողովակը թույլ է տալիս ներկրել 1․7 միլիարդ խ/մ գազ։ Դա կբավարարի Հայաստանի ամբողջ գազի պահանջարկի 70%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան