Բանակը վերազինում ենք, բայց մրցավազքի մեջ չենք պատրաստվում մտնել. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը Factor TV-ի եթերում խոսել է Զինված ուժերի արդիականացման, սահմանների ամրաշինական աշխատանքների, բանակի քաղաքական չեզոքության և իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

Անդրադառնալով վերջերս կայացած զորահանդեսի և դրա շուրջ հնչած քննադատություններին՝ նախարարը նշել է, որ այն հաշվետվություն էր հանրությանը՝ ցուցադրելու բանակի նոր կարողությունները։

«Զորահանդեսի ժամանակ մենք ցույց ենք տվել զինատեսակներ, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Մենք նպատակ չունենք մեր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել»։
Նախարարը հաստատել է, որ Հայաստանը գնում է սպառազինության շուկաների դիվերսիֆիկացման ճանապարհով՝ դա պայմանավորելով 2022 թվականի իրադարձություններով։

«2022 թվականին Հայաստանը ենթարկվել է հարձակման, և մենք չենք ստացել այն աջակցությունը, որ ակնկալում էինք, և մեզ համար ակնհայտ է դարձել, որ այն անվտանգային համակարգը, որի վրա մենք հույս ենք դրել, կենսունակ չէ կամ ի վիճակի չէ ապահովել մեր անվտանգությունը։ Եվ բնականաբար, մենք քայլեր ենք ձեռնարկել՝ մեծացնելու մեր սեփական կարողությունները։ Սպառազինության և ռազմական տեխնիկայի շուկաների և, առհասարակ, հարաբերությունների դիվերսիֆիկացիան այդ ուղղություններից մեկն է»։
Ի պատասխան դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ գործիչներ պնդում են, որ հնարավոր է զենքը ստանալ նվեր կամ էժան գնով, Սուրեն

Պապիկյանը նշել է․ «Մենք չենք ուզում ընդունել նմանատիպ նվերներ։ Մենք չենք ուզում ստանալ նվեր այնպիսի զենքեր, որոնք տեխնոլոգիապես զիջելու են նորագույն զենքերին»։

Խոսելով 2021-2023 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ առաջնագծում տիրող պայմանների մասին՝ նախարարը վստահեցրել է, որ իրավիճակը փոխվել է։

«Ես կարող եմ ասել, որ դրանք [ցեխոտ խրամատները] այլևս անցյալ են։ Այն աստիճանի աշխատանքներ են արվել վերջին տարիներին, որ դա գտնելու համար հսկայական ջանք կպահանջվի։ 2022-ից 25 թվականների ընթացքում 5․4 անգամ ավելի գումար է ծախսվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան մինչև 2018 թվականն ընկած 20 տարիների ընթացքում։ Մենք այս պահին տասնյակ միլիարդավոր դրամներ ենք ծախսում սահմանում ամրություններ կառուցելու համար»։

Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ դրանք կրճատվել են, սակայն խնդիրը համակարգային է։
«25 թվականին մեր դեպքերը 40%-ից ավելի պակասել են։ Ցավոք, երբեմն դրանցից խուսափել ուղղակի հնարավոր չի լինում՝ հաշվի առնելով, որ մարդիկ, գալով բանակ, իրենց հետ բերում են նաև որոշակի արժեքներ, կարծրատիպեր։ Պետք է բանակին նայել որպես հասարակության մի մաս։ Քրեական ենթամշակույթի տարրերը բանակում անելիք չունեն, գործ չունեն, բայց այստեղ պետք է հսկայական աշխատանք կատարել»։

Ի պատասխան իր անցյալի վերաբերյալ ընդդիմության քննադատությանը, թե նա դանակահարել է իր հրամանատարին, նախարարը պարզաբանել է․

«Ես նման մեղք չեմ ընդունել, ես նման արարք չեմ ընդունել։ Եվ երկրորդը՝ ես չեմ ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում։ Ես ծառայել եմ Ռուսաստանի սահմանապահ զորքերում»։ Ըստ նրա՝ ռուսական դատարանն է իր նկատմամբ նման դատական ակտ կայացրել։
Նախընտրական շրջանում բանակը որպես վարչական ռեսուրս օգտագործելու մտավախությունների վերաբերյալ նա ընդգծել է․ «Զինված ուժերը քաղաքական չեզոքություն ունեն, և Զինված ուժերը շարունակելու են իրենց քաղաքական չեզոքությունը պահպանել։ Ցանկացած զինվոր, որ ունի քվեարկելու իրավունք, պետք է գնա և իրացնի իր քվեարկության իրավունքը՝ ըստ իր համոզմունքի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան