Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների արդյունքում ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում և նախաձեռնվել քրեական վարույթներ։ Ոստիկանության տվյալներով՝ մի շարք քրեական վարույթների շրջանակում իրականացվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ, որոնց մի մասի նկատմամբ կիրառվել են կալանք, տնային կալանք և այլ խափանման միջոցներ։

Ըստ գերատեսչության՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես՝ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։

«Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու և հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով Քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ։ Ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։

«9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:

ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանի խոսքով՝ արձանագրված դեպքերից 36-ը վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։

«Նրանցից 8-ի խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Մյուս քրեական վարույթներով խափանման միջոցներ դեռևս չեն կիրառվել»,- ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը։