ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը մտնում է զարգացման նոր փուլ։ Այս մասին Բաքվում ադրբեջանա-ամերիկյան առաջին տնտեսական երկխոսության արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և Բաքուն մտադիր են ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային խաղաղության, էներգետիկ անվտանգության, առևտրի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

Քալեբ Օրն ընդգծել է, որ ամերիկյան պատվիրակության Բաքու կատարած այցի ընթացքում SOCAR-ի և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել են ավելի քան 8 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հետևյալ ոլորտներում կոնկրետ նախագծեր՝

-էներգետիկա և էներգետիկ անվտանգություն,
-կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներ,
-տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիներ,
-ավիացիոն համագործակցություն,
-արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ներդրում,
-Ադրբեջանի թվային ենթակառուցվածքների արդիականացում։

«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են, և սա միայն սկիզբն է։ Մենք ավելացնում ենք էներգետիկայի ոլորտում ներդրումները։ Միաժամանակ, մենք այս ամուր հիմքը վերածում ենք տնտեսական համագործակցության ավելի լայն հարթակի։ Միայն այս շաբաթ ամերիկյան ընկերությունները ստորագրել են ավելի քան 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր»,- նշել է Օրը։

Նա ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերն ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ և չեն սահմանափակվում միայն էներգետիկայով։

«Այս նախագծերը ներառում են նաև ներդրումային միջոցների ներգրավում Ադրբեջանի էներգետիկ ոլորտ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված պատմական խաղաղության համաձայնագրի շրջանակում ստեղծված «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնությունը նույնպես կարևոր դեր է խաղում: Սա պատմական ենթակառուցվածքային միջանցք է, որում մենք նույնպես ներդրումներ ենք կատարում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ դա  նախատեսված է բազմամոդալ լինելու համար. «Այս միջանցքը կաջակցի ոչ միայն ուղևորափոխադրումներին, այլև էներգիայի և թվային ենթակառուցվածքների փոխանցմանը: Մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտը մեր տնտեսական հարաբերությունների շատ ամուր հիմք է: Այնուամենայնիվ, այսօր մենք արդեն անցնում ենք այս համագործակցությունից այն կողմ և շարունակում ենք ընդլայնել այն»:

Պետքարտուղարության պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը վկայում էր ԱՄՆ-ի հանձնառության մասին՝ ամրապնդելու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, ավելացնելու ներդրումները ադրբեջանական տնտեսության ռազմավարական ոլորտներում և բարձրացնելու երկկողմ գործընկերությունը որակապես նոր մակարդակի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի