Քանի որ հիմա իշխանությունը ռուսամետ չէ, հայամետ է, Ռուսաստանը թանկացրեց գազի գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, Ռուսաստանն ինչո՞ւ բարձրացրեց Հայաստանին վաճառվող գազի սակագինը՝ 1000 խ.մ. համար 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Մինչդեռ ակնկալվում էր, որ բանակցությունների արդյունքում այն կարող է անգամ նվազել:

– Ակնհայտ է, որ ՌԴ-ն գրեթե բոլոր երկրներում էներգետիկ համակարգերի ձեռքբերումը դիտարկում է որպես առավելապես քաղաքական մահակ, և գազի գինն ավելի լուրջ քաղաքական բաղադրիչ ունի, քան տնտեսական: Պատահական չէ, որ այն երկրները, որոնք ձերբազատվում են ռուսական գազային իշխանությունից, ինքնաբերաբար գազն ավելի թանկ գնով են ձեռք բերում։

– Այս պահին այդ մահակն ինչո՞ւ ճոճվեց Հայաստանի գլխին, քաղաքական ինչ-որ խնդի՞ր կա, որ Մոսկվային կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր չի գալիս:

– Ակնհայտ է, որ ռուսական կողմը մեծ հաշվով բոլոր հետխորհրդային և, մասնավորապես, եվրասիական երկրներում պարբերաբար վերանայում է գազի գինը: Հայաստանի հետ 2013 թ. կնքված պայմանագրի համաձայն, որը, ի դեպ, շատ փորձագետներ բավական վատ են գնահատում, պետք է վերաբանակցվեր գազի գինը: Բայց 2013 թ. գինը 189 դոլար էր, հետո հասավ 165, ավելի ուշ՝ 150 դոլարի։ Ակնհայտ է, որ երբ 189 դոլարից իջավ, ՌԴ-ին տրվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի վերջին 20 տոկոս բաժնեմասը:

– Ռուսաստանին ի՞նչ տվեց Հայաստանը, երբ գազի գինը 165 դոլարից իջավ՝ հասնելով 150 դոլարի:

– Դա աջակցություն էր ռուսամետ իշխանությանը՝ հանձինս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի։ Քանի որ հիմա իշխանությունը ռուսամետ չէ, հայամետ է, Ռուսաստանը թանկացրեց գազի գինը՝ սահմանին դարձնելով 165 դոլար:

– Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազը տեսանելի ապագայում չի թանկանա, բայց նա չասաց, թե դա որքան կարող է տևել…

– Ակնհայտ է, որ այդ թանկացումն ազդեցություն է ունենում գնագոյացման մեխանիզմների վրա, բայց դա մեղմելու համար կան ուղիներ: Օրինակ՝ հնարավոր ծախսային անարդյունավետության բացահայտումը և այլն: «Գազպրոմ Արմենիան» կարող է սակագնի վերանայման հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, բայց մինչև բանակցությունների ավարտը չի ներկայացնի։ Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կբարձրանա սակագինը ներքին սպառողի համար, ապա հայտ պետք է ներկայացվեր հունվարի 1-ին, բայց դա չարվեց: Հաջորդ անգամ կարող է վեց ամսվա ընթացքում ներկայացվել։

– Թե՛ Հայաստանում, թե՛ ԵՏՄ անդամ այլ երկրներում հայտարարություններ են հնչում, որ Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը հակասում է ԵՏՄ միասնական սակագնային սկզբունքներին: Ինչո՞ւ այդ կառույցում նշված սկզբունքը պահպանելու հարց չի դրվում:

– Եթե շատ անկեղծ ասենք, ԵՏՄ ոգուն նաև հարիր չէ առանց լայնամասշտաբ քննարկման պատժամիջոցներ կիրառել այլ երկրների նկատմամբ: Տվյալ դեպքում մենք խոսում ենք Ուկրաինայի մասին: Այս պարագայում ակնհայտ է, որ երկարաժամկետ տեսլականում բոլոր ռազմավարական փաստաթղթերում դրված է այդ մոտեցումը: Այլ հարց է, որ դրան հասնելու համար ամեն երկիր փորձում է իր շահը հետապնդել, և ակնհայտ է, որ ՌԴ-ն գազի գործոնը, որը, թերևս, կարևորագույն հաղթաթուղթն է երկրների վրա իր ազդեցությունը մեծացնելու համար, Մոսկվան պարբերաբար կիրառում է:

– Հատկապես գազի գնի բարձրացման դեպքում միշտ հարցադրում է արվում, թե ՀՀ-ն ինչո՞ւ ՌԴ-ից վարձավճար չի պահանջում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի համար:

– Հարցին խորքային առումով չեմ տիրապետում: Մեզ համար թիվ առաջին խնդիրը մեր տնտեսության և ռազմարդյունաբերության կայացվածության հարցը լուծելն է:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան