Ո՞րն է բենզինի էժանացման պատճառը և արդյոք գնանկումը շարունակակա՞ն կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ՝ 2018թ-ի հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել էին բենզինի, դիզվառելիքի գները: Այս տարի, սակայն, հուրախություն վարորդների, բենզինի շուկայում հակառակ փոփոխությունը գրանցվեց։ Եթե մոտ մեկ տարի առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 430-450 դրամ, ապա այժմ արդեն մեկ ամսվա մեջ բենզինի և դիզվառելիքի գինն անկում է ապրել․ «450-ից դարձել ա 400 դրամ, էժանացման պատճառը չգիտեմ, թե ինչն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց բենզալցակայանի աշխատակիցներից մեկը։

Factor․am-ը երևանյան բենզալցակայաններում փոքրիկ շրջայց կատարեց և պարզեց, որ բենզինի Regular տեսակի գինը կազմում է 400-410, Premium տեսակի և դիազվառելիքի գինն էլ 420-430 դրամ։ Նախկինի համեմատ 40-50 դրամով էժան:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից Factor.am-ին փոխանցեցին, որ իրենք ոչ աշխատանքային օրերին էլ են մոնիթորինգ իրականացրել, բայց բենզինի և դիզվառելիքի գների փոփոխության պատճառների հետ կապված դեռևս տեղեկություն փոխանցել չեն կարող։ ՏՄՊՊՀ-ից հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին։

Մինչ ՏՄՊՊՀ-ն պատասխան չունի, տնտեսագետ, «Իմ քայը» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը չի բացառում, որ գնանկումը կարող է կապված լինել շուկայում առկա մրցակցության և տնտեսվարողների ախորժակի նվազման հետ։ Վարորդները ևս մեզ հետ զրույցում դժվարանում էին ասել, թե ինչի հետ կարող է կապված լինել գնանկումը, բայց հույս ունեն, որ այն կշարունակվի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան