Ռոբերտ Քոչարյանը վաղվա դատական նիստին չի մասնակցի

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը՝ ժամը 14․00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Պաշտպաններից Factor.am-ը տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցի։ Պատճառն այն է, որ նիստը տևելու է շատ կարճ և նրա մասնակցությունը փաստաբանները նպատակահարմար չեն գտել։

Պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ակնկալում դատարանից, նա չբացառեց, որ դատարանը կբավարարի իրենց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին։

Գրավի չափ չեն նշել։ Հարցին, թե արդյոք Քոչարյանը չի պատրաստվում որևէ հայտարարությամբ հանդես գալ, փաստաբանն ասաց, որ այս պահին դեռևս ոչ։

Հիշեցնենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց, ապա օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ազատության մեջ երկար չմնաց, դեկտեմբերի 7-ին նա կրկին կալանավորվեց։

Լիլիթ Շաբոյան