Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը թիմում ընդգրկել է 12 ձյուդոյիստի, որոնք պատրաստվում են տարբեր միջազգային մրցաշարերի. «Տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Փետրվարին երեք ստուգատես կունենանք: Նախ Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզում կմասնակցի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին, որտեղ մրցելու են շատ ուժեղ մարզիկներ: Դրանից հետո նա ու Արսեն …