Ընտանեկան բռնության թեմայով այսօր՝ նոյեմբերի 14-ին, քննարկում է կազմակերպվել: «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում» թեմայով քննարկման բանախոսներն են «Կանանց աջակցման կենտրոն»-ից Մարո Մաթոսյանը, Հասմիկ Գևորգյանը, Աննա Հովհաննիսյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

