Իվետա Տոնոյանը ԱԺ փոխխոսնակի՝ ԲՀԿ-ի թեկնածուի մասին

Լուրեր

10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում անպայման իր թեկնածուին կառաջադրի: Այս մասին Factor.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Այս պահին միակ բանը, որ կարող եմ ասել այն է՝ ԲՀԿ-ն իր թեկնածուին կառաջադրի, առաջիկայում կհրապարակենք թեկնածուի անունը»,- առանց որևէ հստակության հակիրճ ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը թեև ավելի վաղ մեզ ասել էր՝ այսօր հանդիպելու է Գագիկ Ծառուկյանին և հանդիպումից հետո մանրամասներ է հայտնելու փոխխոսնակի թեկնածության հետ կապված, սակայն նրա տրամադրած տեղեկությունն այսքանով սահմանափակվեց:

Ի դեպ, մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը կուսակիցների հետ այս օրերին որևէ հանդիպում չի ունեցել, և նրանք տեղեկացված չեն, թե միանձնյա ինչ որոշում է կայացրել Ծառուկյանը:

«Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխնախագահների պաշտոնում կառաջադրվեն Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից փոխխոսնակի պաշտոնի համար առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։

Թեև մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը դեռ պաշտոնապես չի հայտարարել՝ ում թեկնածությունը կսատարի, այդուհանդերձ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ կողմ են՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվի ընտրողների ձայների մեծամասնությունն ստացած ուժի ներկայացուցիչ:

«Դաշինքում այդ հարցի քննարկմանը դեռ չենք հասել: Ինձ թվում է, որ պետք է սկզբունք գործի, ինստիտուցիոնալ սկզբունք: Այն խմբակցությունը, որն ավելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, նրա ներկայացուցիչն էլ պետք է փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի: Հակառակ դեպքում տրամաբանությունը չի հասկացվի», – ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը։