ՀՀ կրթության և գիտության նախարարության, Լոռու մարզպետարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվել է «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում …