«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Մենք կապ հաստատեցինք ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանի հետ, ով, հիշեցնենք, ևս Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» խմբի անդամների հետ որպես դիտորդ հետևում էր 2017թ․ խորհրդարանական ընտրություններին։ «Նախ` թույլ տվեք ասել, որ բոլորս, անկախ …