Նոյեմբերի 14-ին կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեցին իրենց նախընտրական ցուցակները: Ընդհանուր առմամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ինը կուսակցություն և երկու կուսակցությունների դաշինք: Factor.am-ն առանձնացրել է յուրաքանչյուր քաղաքական ուժի նախընտրական ցուցակում ընդգրկված կանանց թիվը: «Իմ քայլը» դաշինքի 183 հոգանոց ցուցակում ընդգրկված են 46 կին թեկնածու, որից 32-ը կուսակցական են, …

