ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Վահե Էնֆիաջյանը հայտնվեց ամենասուր հարցերի թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր խոսնակի պաշտոնի համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, որին բաժին հասան նորընտիր պատգամավորների ամենասուր հարցերը, ինչպիսիք չհնչեցին ԱԺ նախորդ երկու փոխնախագահների և ԱԺ նախագահի թեկնածությունների ներկայացման ժամանակ։

Նախ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը փոխխոսնակի թեկնածուին հիշեցրեց սեպտեմբերի 23-ին մամուլի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպը, երբ Վահե Էնֆիաջյանն իր կողմնակիցների հետ մուտք էր գործել մամուլի ակումբ և ընդհատել ասուլիսը։

«Արդյոք Ձեր հասցեին ոչ այնքան ականջահաճո տեքստեր լսելուց հետո ևս պատրաստվո՞ւմ եք նման միջամտություններ անել, թե՞ կնախընտրեք ավելի քաղաքակիրթ տարբերակների դիմել»,- հետաքրքրվեց նորընտիր պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ինքն ու իր գործընկերները ստիպված են եղել գնալ նման միջամտության, քանի որ ՀՀ-ում լռության օրը հակաքարոզչություն է իրականացվել։

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուին հարց ուղղող հաջորդ պատգամավորը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սարգիս Խանդանյանն էր։

«Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր հետո մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ մի խումբ մարդիկ կեղծ օգտահաշիվների միջոցով փորձել են ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա և ուղղորդել այն, նշվում է, որ այս գործընթացը համակարգվել է Ձեր և Ձեր գործընկերների կողմից»,- նկատեց Խանդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։