Թուրքիայում 2018թ. մեքենաշինական արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել  2018թ. երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման  վերաբերյալ. տեղեկացնում է ermenihaber-ը:

Ըստ ԱԱՀ-ի` 2018թ. Թուրքիայում մեքենաշինության ոլորտում դրական քայլեր են նկատվել մասնավորապես տարվա վերջին քառորդում, իսկ դժվարությունները  պայմանավորված են եղել դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի` թուրքական լիրայի արժեզրկման հետ:

2017թ. հետ համեմատ 2018թ. ընդհանուր արտադրությունը 9%-ով նվազել է` կազմելով 1 մլն  550.150 միավոր, իսկ ավտոմոբիլային արտադրությունը, նախորդ տարվա համեմատ 10% նվազելով, կազմել է 1 մլն 26.461 միավոր:

ԱԱՀ-ն փոխանցում է, որ 2018թ. ընդհանուր մեքենաշինական արտադրանքի արտահանումը 2017թ. հետ համեմատ 1%-ով նվազել է` կազմելով 1 մլն 318.869 միավոր, իսկ ավտոմեքենաների արտահանումը 5% նահանջելով` կազմել 875.147 միավոր:

Թուրքիան 2018թ. մեքենաշինության և ավտոմոբիլային շուկայում նախորդ տարվա համեմատ կտրուկ անկում է գրանցել: Մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալը կազմել է 32.2 մլրդ դոլար, իսկ ավտոմեքենաների արտահանումը`12.4 մլրդ դոլար: