Թուրքիայի նախագահականն արձագանքել է Թրամփի կոշտ հայտարարությանը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն  արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը. փոխանցում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։

«Թուրքիայի Հանրապետությունը ոչ թե քրդերի թշնամին է, այլ պաշտպանը։  Թուրքիան քրդերի հետ կապված որևէ խնդիր չունի։ Մեր խնդիրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և վերջինիս Սիրիայում գործող թևերի (PYD) հետ է։  Սիրիայի քրդական ուժերը ահաբեկչական ուժեր են։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ»,- սոցցանցում է գրել է Ալթունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան տարբերություն չի դնում Սիրիայի քրդական ուժերի և PKK-ի միջև և երկուսին էլ համարում է ահաբեկչական կազմակերպություններ։ Իր հերթին Վաշինգտոնը տարբերություն է դնում այդ երկու կառույցների միջև և ահաբեկչական է համարում միայն PKK-ին։

ԱՄՆ-ն նույնիսկ Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, օրինակ՝ Ռաքքա քաղաքի ազատագրման ժամանակ։ Այդ ամենը մեծապես զայրացնում է թուրքերին, որոնք այժմ պատրաստվում են նոր ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ, ինչին ԱՄՆ-ն դեմ է։