Այս խորհրդարանը Հայաստանում վերականգնված ժողովրդավարության գլխավոր երաշխիքն է. Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև խախտվել էր հանրային դաշինքը քաղաքացու և իշխանության միջև: Հունվարի 14-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգանավոր Հայկ Կոնջորյանը:

Նա թվարկեց եվրոպական մի շարք երկրներում խնդիրների մասին բարձրաձայնելու ավանդույթները՝ առանձնացնելով Անգլիան, որտեղ «ազգի բոլոր հակասությունները տեղափոխում են պառլամենտ և սկսում քննարկել դրանք՝ ամենադաժան բանավեճերի և, ի վերջո, կոմպրոմիսի արդյունքում»:

«Այսօրվա պառլամենտարիզմի լավագույն ավանդույթները թելադրում են, որ մեր բոլոր համապետական խնդրները պետք է տեղափոխենք այստեղ, պետք է հարթենք սուր կողմերը, պետք է փորձենք փողոցում հնչող ցանկացած բողոք բերել այստեղ և որպես պատգամավորներ՝ այդ քաղաքացիների պատգամը հնչեցնել այստեղ և գտնել այդ խնդիրների լուծման բանալին»,- հավելեց Կոնջորյանը:

Իսկ Հայաստանում, նրա խոսքով, պառլամենտը ձևավորվում էր գլխավորապես փոքրաթիվ մարդկանց ստվերային դաշինքի, և ոչ թե իշխանության ու ժողովրդի դաշինքի միջև. «Եվ հեղափոխության արդյունքում հանրային դաշինքը ձևավորվել է, և այդ դաշինքի ամենակենտրոնական հարթակը հենց այս խորհրդարանն է: Հենց այս խորհրդարանն է Հայաստանում վերականգնված հանրային դաշինքի և ժողովրդավարության գլխավոր երաշխիքը, այդ իմաստով մենք բոլորս չափազանց մեծ պատասխանատվություն ենք կրում այս դարակազմիկ իրողության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում