ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Մոսկվա և ապա Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան դարձավ հոկտեմբեր ամսվա կարևորագույն աշխարհաքաղաքական իրադարձությունը տարածաշրջանի համար: Այցն ուղեկցվեց ընդունող երկրների համար ոչ այնքան հաճելի ուղերձներով ու նորություններով, մասնավորապես, կապված ԱՄՆ-ի՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալու հետ, ինչպես նաև հարավկովկասյան հանրապետություններում Իրանին վերաբերող …

