Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ԱԺ-ում մոտ երկուժամանոց քննարկումից հետո «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ խոսել են հիմնականում արցախյան հակամարտության լուծման ուղիների մասին, «որքանով դա հնարավոր էր»։ Պատգամավորը նկատեց, որ ավելի վաղ ինքը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հակամարտության լուծման մասին ավելի պատկերացում ունենալու համար քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու նպատակով։ Վարչապետից, ըստ պարոն Մարուքյանի, որևէ …

