Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությանն ընդառաջ նախընտրական կրքերը թեժացել են։ Factor.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մկրտչյանը նշեց, այսօր առավոտյան Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքը, հավաքել է համայնքի ավագանուն և աշխատակազմին ու հայտնել, թե ինքը կարգ է խախտել և ընտրակաշառք բաժանել։ «Ուզում եմ տեղեկացնել, որ ես, …

