«Քոչարյանը պոստ ֆակտում է տեղեկացել մարտի 1-ի լուսադեմին կատարվածի մասին». Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ավարտվեց։  Նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավարությունը լիարժեք է անցել, բոլոր կողմերին հնարավորություն է տրվել անհրաժեշտ փաստարկներ ներկայացնել։

Անդրադառնալով նիստի ընթացքում հնչած հարցերին, Ալումյանը նշեց, որ մասնավորապես քննարկվել են Մարտի 1-ի արյունալի դեպքերի ընթացքում բանակի օգտագործմանն առնչվող հարցեր։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նշեց, որ դատական նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը։

«Պարոն Քոչարյանին անգամ չի էլ մեղսագրվում, որ ինքն է բանակին նման հրահանգ տվել։ Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է  տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին»,- նշեց Հայկ Ալումյանը։

Պաշտպանի խոսքով՝ նիստի ավարտին 30 րոպե տևողությամբ  ելույթով հանդես է եկել նաև երկրորդ նախագահը՝ արձագանքելով իրեն վերագրվող մեղադրանքներին։

Նա ընդգծեց, որ Քոչարյանը մասնավորապես նշել է, թե դեռ մինչև Մարտի 1-ի բուն իրադարձություններն ԱԱԾ պետից պարբերաբար զեկույցներ է ստացել այն մասին, որ Ազատության հրապարակում երեկոյան ժամերին զինված անձինք կան։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Նելլի Մելքոնյան