Փաշինյանը չի արձագանքել Էդմոն Մարուքյանի առաջարկին. ԱԳ նախարարի պարզաբանումները բավարա՞ր են․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է անում Ղարաբաղի հարցի լուծման մասով։

«Խոսել խաղաղության մասին, չի նշանակում, որ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում մեր վճռականությունը»,- ասում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պարոն Մնացականյանն այսօր խորհրդարան էր այցելել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավերով։ Ինչպես պարզվեց, խմբակցությունը մտահոգություններ չուներ։ Նախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի այն հայտարարությանը, որ ասելով, թե «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ֆորմատով բանակցություններ չեն լինի, Հայաստանը, փաստորեն, դուրս է գալիս բանակցություններից։ Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ նման բան չկա. «Հայաստանը շարունակում է աշխատել իր մասով»։

Զոհրաբ Մնացականյանն այսօր անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլինում արված այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հակամարտությունն ունի երեք կողմ։ Արտգործնախարարը նկատում է, որ հակամարտության լուծման մասով Հայաստանը բանակցող կողմ է։

«Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, շարունակում է էդ ամենն անել»,- պարզաբանում է նախարարը։

Նրա հետ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարությունը իրենց ուշադրությունն էլ է գրավել, և նախարարի պատասխանն ընկալել են այսպես. «Հայաստանն ունի իր մասը հակամարտության մեջ, և այդ մասը անվտանգության երաշխավորը լինելն է»։

Նրանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ նախարարը խոսե՞լ է պատերազմի վերսկսման իրական հնարավորության մասին։ Պատգամավորը վստահեցրեց, որ քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, պատերազմի հնարավորությունն իրական է։

«Հիմա ապրիլյան պատերազմից հետո ռեա՞լ էր, թե՝ չէ։ Բոլոր փորձագետները հարցազրույց էին տալիս, ասում էին՝ անհնար ա, որ պատերազմ լինի։ Բայց եղավ»,- հիշում է պատգամավորը։

Ի դեպ, պարոն Մարուքյանն ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին հորդորել էր քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել՝ հակամարտության լուծման ճանապարհների մասին ավելի լավ պատկերացում ունենալու մասին։ Ըստ Էդմոն Մարուքյանի, վարչապետը դեռ որևէ կերպ չի արձագանքել իր առաջարկին։

Մհեր Արշակյան