Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար: Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Սերգեյ Մակարյան …